Ավելի քան 10 մլն մարդ է աջակցել Թրամփի իմպիչմենթի պահանջին
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը պահանջող միջնորդագրի տակ ավելի քան 10 մլն մարդ է ստորագրել: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներից Ռաշիդ Թլաիբը և Ալ Գրինը միացել են հասարակական շարժումների կոալիցիային, որպեսզի փաստաթուղթը փոխանցեն Կոնգրեսին: Այս մասին գրում է The Hill-ը: Թրամփի իմպիչմենթի օգտին հանդես են եկել Need to Impeach, Free Speech For People, CREDO, MoveOn, Democracy for America, Women's March, Courage Campaign հասարակական կազմակերպությունները: Հինգշաբթի ՀԿ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացրել Կապիտոլիումում, որտեղ նրանց միացել են կոնգրեսական դեմոկրատները: «Ես միշտ ասում եմ մարդկանց, որ մենք իրենց ներկայացուցիչներն ենք: Իրենք մեզ պետք է ասեն, թե ինչ անենք»,- ասել է Թլաիբը: Մարտին նա իրավական հանձնաժողովին բանաձև էր ներկայացրել պարզելու համար, թե կարո՞ղ է Ներկայացուցիչների պալատը սկսել Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացը: Նրա գործընկեր, դեմոկրատ Գրինը նույնպես հանդես է եկել իմպիչմենթի գործընթացը սկսելու կոչով. «Ես ասում եմ, որ անհրաժեշտ է անհապաղ սկսել այդ գործընթացը»: Ավելի վաղ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր, որ Թրամփն, իր գործողություններով հանդերձ, արդեն իսկ սկսել է իմպիչմենթի գործընթացը: Փելոսին նաև մեղադրել է Թրամփին արդարությունը ոտնահարելու համար: Չորեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական կոմիտեն մեղադրել է երկրի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին Կոնգրեսին արհամարհանքով վերաբերվելու մեջ: Իրավական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը բացատրել է, որ Բարրը բազմիցս անտեսել է Կոնգրեսի կոչերը, հրաժարվել է տրամադրել կոնգրեսականների կողմից պահանջվող փաստաթղթերը, այդ թվում՝ մասնավոր դատախազ Ռոբերտ Մյուլլերի «ռուսական հետաքննությանը» վերաբերող զեկույցի մանրամասները: Բացի այդ, անդրադառնալով իշխանության օրենսդիր և գործադիր մարմինների միջև ծագած հակամարտությանը, Նադլերը վստահեցրել է, որ երկիրը «սահմանադրական ճգնաժամ» է ապրում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
