Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Մեկ տարիանոց վարկերի երկարացումն օգուտ չի տալու». Նիկոլ Փաշինյան

339
Շաբաթ, 04 մայիսի, 2019 թ., 13:35
«Մեկ տարիանոց վարկերի երկարացումն օգուտ չի տալու». Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ Արտաշատ քաղաքում ընթացող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» գործարար համաժողովի ժամանակ քննարկվեց նաև վարկերի (մասնավորապես՝ գյուղատնտեսական) տոկոսադրույքների բարձր լինելու խնդիրը: «Շատ մեծ շահույթների ակնկալիք չկա: Շուկայում կան գործող շատ բարձր տոկոսադրույքներ և երբեմն ուզես թե չուզես խառնվում ես այդ ընդհանուր մոտեցումներին ու ստացվում է այնպես, որ տոկոսադրույքները բարձր են»,- ասացին բանախոսները:

Թեմային դահլիճից արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեկ տարիանոց վարկերի հետ կապված կառավարությունում քննարկում է եղել, փաստարկները հիմա լավ չեմ հիշում, բայց մի քանի անգամվա քննարկումներով մեր եզրակացությունն այն է եղել, որ այդ վարկերի երկարացումն օգուտ չի տալու: Ընդհակառակը՝ ռիսկեր կառաջացնի, որ այդ ընկերությունները հավելյալ վարկային բեռի տակ են ընկնելու:

Մենք որոշումները կայացնում ենք ոչ թե կառավարության անդամների կամայականությամբ, այլ հավաքվում ենք փաստարկներ և հակափաստարներ ենք լսում, դնում ենք կշեռքի նժարին և ըստ այդմ՝ որոշում: Ըստ մինչև հիմա տեղի ունեցած քննարկումների՝ ավելի ծանրակշիռ է եղել այն, որ դա պետք չէ անել, բայց ցանկացած պահի, երբ ի հայտ կգա փաստարկ, երբ հավասարակշռությունը կփոխվի, մենք, իհարկե, պատրաստ ենք անպայման հաշվի առնել դա»,- ասել է Փաշինյանը: