ԱՄՆ-ն ձգտում է օգնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պետդեպ
![]() Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, լրջորեն է վերաբերվում ԼՂ հակամարտության կարգավորման գործում ունեցած իր պատասխանատվությանը և հանձնառու է խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման հարցում կողմերին օգնելու ձգտմանը: Այս մասին հաղորդում է TASS-ը: «Ուրախ ենք, որ կողմերի միջև երկրի ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումներ են կայացել։ Կողմերը շփման գծում լարվածության նվազման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարերի՝ վերջերս կայացած հանդիպմանը ձեռք են բերվել գոհացուցիչ համաձայնություններ»,- նշել է Քենթը: Խոսելով ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հավանական հանդիպման մասին՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն ասել է․ «Չեմ կարող ասել, որ հաջորդ հանդիպման տեղն արդեն որոշել ենք։ Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում իր պարտականություններին։ Մենք ցանկանում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
