17 աբորտ՝ 6 տարում. ահա թե ինչի է վերածվել չինուհու օրգանիզմը
![]() Չինուհի Սյաո Ցզյուն 6 տարում 17 անգամ աբորտ է արել ու կորցրել մայրանալու կարողությունը: Այնինչ նա ընդամենը 21 տարեկան է: Նրա բժիշկը պատմել է, որ չնայած նա բոլոր աբորտներն արել է թանկ կլինիկաներում, այնուամենայնիվ, դա չի նվազեցրել օրգանիզմին հասցվող վնասը: Բժիշկ Չժաո Ցինը աղջկա հետ ծանոթացել է, երբ նա իրեն է դիմել՝ խնդրելով իրականացնել 17-րդ աբորտը: Քանի դեռ բժիշկը ծանոթանալիս է եղել աղջկա բժշկական պատմությանը, վերջինը հեռախոսն է փորփրել ու առանձնակի անհանգստություն չի ցուցաբերել: Բժիշկը նրան սկսել է խնդրել, որ նա պահպանի վերջին հղիությունը, քանի որ 16 աբորտներից հետո նրա մանկածին օրգանները ծանր փոփոխությունների են ենթարկվել և ևս մեկ անգամ հղիանալ նա չի կարող: «Ես նկատեցի, որ նրա արգանդի լորձաթաղանթը շատ բարակած է, ինչպես թղթի շերտ: Պատճառը կրկնվող աբորտներն են: Արգանդը ևս շատ վնասված էր: Սակայն ես չկարողացա նրան համոզել՝ պահպանել հղիությունը: Նա պատճառաբանեց, որ ինքը չի ծրագրում ամուսնանալ և չունի երեխա մեծացնելու հնարավորություն»,- պատմել է բժիշկը: Այս երևույթի պատճառը, ըստ բժշկի, նաև այն է, որ «մեկ ընտանիք, մեկ երեխա» գաղափարախոսության շրջանակներում չինուհիներին երկար տարիներ քարոզել են, որ աբորտ անեն, և որ աբորտները միանգամայն անվնաս են առողջության համար: |

Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
48630.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
83306.09.2026, 23:01
Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»
74923.06.2026, 23:41
«Ինձ հայտնում են, որ եթե գնամ Ապարան, բռնաբարելու են». Լիա Սարգսյան (լուսանկար)
59518.05.2026, 01:12
«Չեմ զարմանա, որ էսի իր տռուսիկը լինի». Արամ Մանուկյան
49218.05.2026, 00:54
«Մանկապղծության դեպք Տավուշում, ենթադրյալ հանցագործները ազատության մեջ են». Անի Գևորգյան
42213.05.2026, 22:06
