Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՀՀԿ-ական գործարարը վաճառո՞ւմ է բիզնեսը. «Հրապարակ»

388
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 09:30
ՀՀԿ-ական գործարարը վաճառո՞ւմ է բիզնեսը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Տեղեկություն կա, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը վաճառում է իր ընտանիքին պատկանող մեծ անասնաֆերման: Շրջանառվում է անգամ գնորդի անունը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան:

Նշված կազմակերպությունը, ի դեպ, միավորում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա»-ն, «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները: Սակայն Աշոտ Արսենյանի ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանը մեզ փոխանցեց, որ ոչ թե վաճառել են ֆերման, այլ ներդրումային ծրագիր են իրականացնում. «Մարդը ներդրումային ծրագիր է ներկայացրել, մենք էլ համաձայնել ենք, ուզում ենք անասնագլխաքանակն ավելացնենք, որ տեղական շուկայում մաքուր, անարատ միս լինի»:

Մանրամասները՝ թերթի համարում: