Փոխվել է Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկությունների ձևաչափը
310
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 16:50
![]() Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հաստատել է Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկությունների նոր ձևաչափը: 2019-2020թթ. մրցաշրջանից սկսած Իսպանիայի Գավաթի խաղարկությանը կմասնակցի 116 թիմ: Մրցաշարը կանցկացվի 6 փուլով։ 2020 թվականից սկսած Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը կանցկացվի «Քառյակի եզրափակիչ» ձևաչափով: Սուպերգավաթին մասնակցելու են Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները և Լա Լիգայի չեմպիոնն ու փոխչեմպիոնը: Եթե Իսպանիայի Գավաթի եզրափակիչ դուրս եկած թիմը Լա Լիգայի չեմպիոն կամ փոխչեմպիոն է, ապա Սուպերգավաթին մասնակցելու հնարավորություն կստանա 3-րդ տեղը գրաված թիմը։ Նշենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչները կայանալու են 2020 թվականի հունվարի 8-ին և 9-ին, եզրափակիչը՝ հունվարի 12-ին: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
