Վայոց Ձորում ֆոտոթակարդը կրկին ընձառյուծ է տեսանկարահանել
![]() Վայոց Ձորում կրկին տեսանկարահանվել է ընձառյուծ: Նկարահանումն արվել է WWF Հայաստանի և «Բեզոար» բնապահպանական հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Այն հրապարակվել է WWF Հայաստանի ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ 2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Բնության համաշխարհային հիմնադրամի» ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել էին կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չէր արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։ Դեռևս 2002 թվականից սկսած Բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Armenia) Հայաստանում իրականացնում են Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիր։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի, ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը: Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը: Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է ընձառյուծի տարի: |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
