Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Գևորգ Լոռեցյանն ԱՄՆ-ում է

313
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 23:50
Գևորգ Լոռեցյանն ԱՄՆ-ում է

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս օրերին աշխատանքային այցով գտնվում եմ ԱՄՆ Տեխաս նահանգում՝ Դալլասում, որտեղ արդեն իսկ հանդիպում եմ ունեցել «FC Dallas» ակումբի ղեկավարության հետ:

Բացի այդ, հասցրեցի այցելել «Դալլաս Մավերիքս» բասկետբոլային ակումբի մարզաբազա, ինչպես նաև «Քոթոն Բոուլ» մարզադաշտ, որը տեղավորում է 92100 հանդիսական: Եղա նաև «Դալլաս Քոուբոյս» ակումբի շրջիկ թանգարանում:

Քննարկել ենք մարզական ենթակառուցվածքների զարգացման քաղաքականությունն ու դրանց ազդեցությունը քաղաքային տնտեսության վրա»: