«Հիմնական խնդիրը, որ ես հիմա հարց կասեմ և եթե որևիցե մեկը մասնագիտորեն կարող է առարկել, ես ասեմ՝ դուք ճիշտ եք»․ Ծառուկյան
![]() «Եթե որևէ մեկը կապացուցի, որ սա տնտեսական հեղափոխության ծրագիր է, մենք կողմ կքվեարկենք: Եթե որևէ մեկը ցանկանում է իմ հետ վիճի, ասի՝ դու ճիշտ չես, ես գրեմ, ստորագրեմ: Այդպես չի կարա լինի․․․ Հիմնական խնդիրը, որ ես հիմա հարց կասեմ և եթե որևիցե մեկը մասնագիտորեն կարող է առարկել, ես ասեմ՝ դուք ճիշտ եք: Հարցը պետք է ճիշտ ներկայացվի, չկա իմ ու քոնը: Եթե հարցի պատասխանը կտան, կասենք դուք ճիշտ եք, մենք սխալ: Իսկ եթե մենք ենք տալիս, թող բարի լինեն հարցի պատասխանը տան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրք սահմանելու հարցին, ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Հիմա խորհրդարանում ցեմենտի մասնագետ կա՞. ասում են՝ էժան ցեմենտ լինի, շինարարությունը զարգանա: Ես էլ եմ դրան կողմնակից, ձեր ցավը տանեմ»,- շարունակել է Ծառուկյանը՝ խորհուրդ տալով գնալ Հրազդանի ցեմենտի գործարան և տեսնել, որ ինքնարժեքը չեն կարող ավելի շատ էժանացնել. «Գնացեք տեսեք, «Հրազդանի» գործարանը կարողանո՞ւմ է ինքնարժեքն էժանացնել: Ինքնարժեքն այն ժամանակ կլինի էժան, եթե գազի և հոսանքի դոտացիա տան»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
