«Ցեմենտի հումքի վրա ևս պետտուրք պետք է դրվի, այլապես տեղական ցեմենտ արտադրողները կսկսեն հումքը ներմուծել, ոչ թե արտադրել»․ Մ․ Մելքումյան
![]() «Եթե հարկում ենք ցեմենտն ու կլինկերը (ցեմենտի հումք), նույն գինն է մնում, ամեն ինչ հավասարվում է զրոյի, որովհետև համարյա նույն պրոդուկտն է, այլևս ձեռնտու չի լինի կլինկեր արտադրել, կբերեն կաղան»,- այսօր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, «Արարատ ցեմենտն»-ն ունի 1400 աշխատող+500 վարորդ, իսկ Հրազդանի ցեմենտի գործարանը՝ 400 աշխատող։ Նրանք արտադրում են 80% արտադրանք: Եթե սահմանի վրա իրանական ցեմենտի և ցեմենտի հումքի՝ «կլինկերի» հումքը նույն գինն ունեն, հումքի վրա ևս պետտուրք պետք է դրվի, այլապես տեղական ցեմենտ արտադրողները կսկսեն առավելապես հումքը ներմուծել, ոչ թե արտադրել»: Հիշեցնենք՝ Իրանից ներմուծվող ցեմենտի մեկ տոննայի համար սահմանում է պետական տուրք՝ 22 000 դրամի չափով: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
