Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42-ը

367
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 00:05
Ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42-ը

Այսօր տրանսպորտի բարեփոխումների վերակազմավորված մասնագիտական աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի հետ կապված մի շարք հարցեր:

«Փորձել ենք հասկանալ ընդհանուր մոտեցումը՝ ինչ ուղղությամբ ենք արդեն փորձելու շարժվել, քանի որ նույն տրանսպորտային համակարգի ընդհանուր պատասխանատվությունը գործող իշխանությունների ուսերին է: Այդ իսկ պատճառով մի փոքր նաև կարող է զգուշավորենք, որ ճիշտ որոշում կայացնենք»,- հանդիպման ընթացքում ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է 42-ը: Էապես կնվազի նաև տրանսպորտային միջոցների քանակը: Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավելի քան 3 անգամ կրճատվելու է ցանցի երկարությունը. նվազելու են կրկնվող գծերը:

Հրաչյա Սարգսյանը նշել է, որ վերջնական լուծում ունենալու համար առաջիկայում նման քննարկումները հաճախակի բնույթ կկրեն: