Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Նոր ընկերությունը գյուղմթերքը կարտահանի ավելի բարձր գներով, քան երբևէ եղել է». Գ. Տեր-Ղազարյան

3487
Հինգշաբթի, 11 ապրիլի, 2019 թ., 02:05
«Նոր ընկերությունը գյուղմթերքը կարտահանի ավելի բարձր գներով, քան երբևէ եղել է». Գ. Տեր-Ղազարյան

Գործարար, ՀՀ-ում խոշոր հարկատու Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտարարում ենք նոր ընկերության բացման մասին, որը զբաղվելու է ամբողջ Հայաստանի գյուղացիների արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն արտահանելով՝ ավելի բարձր գներով, քան երբևէ եղել է։
Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5000 սուպերմարկետների հետ և ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը:
Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա։ Սառնարանային կետերն ու պահեստները արդեն պատրաստ են Կոտայքի մարզում: մեքենաների հարցն էլ շուտով կլուծվի։ Հատուկ շնորհակալություն Կոտայքի մարզպետին և Պարոն Առնակ Ավետիսյանին:

Սա ինֆորմացիա այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ Spayka-ի դադարեցումից հետո հայկական շուկան տուժելու է։ Վստահեցնում եմ, որ ոչ մի գյուղացի չի տուժելու։ Նույնիսկ փոքր արտադրություն ունեցողները, ովքեր հնարավորություն չեն ունեցել, 2 ամսից հնարավորություն կունենան մտնել Ռուսաստանի մեծ շուկա։

Մանրամասները՝ շուտով»: