Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է և առանց մոր համաձայնության որդուն տարել Գերմանիա

3666
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 15:25
Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է և առանց մոր համաձայնության որդուն տարել Գերմանիա

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է։ Այս մասին հայտնում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը՝ ներկայացնելով դատական վճիռը, ըստ որի գործը քննվել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին դատարանում՝ դռնբաց դատական նիստում։ Արթուր Աբրահամի (անձնագրով Ավետիք Աբրահամյան) կինը՝ Մերի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Աբրահամյանի՝ ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Արթուր Աբրահամը կնոջ՝ Մերիի հետ
Արթուր Աբրահամը կնոջ՝ Մերիի հետ

Հայցվորը՝ Մերին, և նրա ներկայացուցիչը ներկայացել են դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015թ-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում, ու նրանց տրվել է ԱԲ № 202338 ամուսնության վկայականը: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա՝ 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին:
Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում:
Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից:
Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան:
13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Արթուր Աբրահամը որդու՝ Գրիգորի հետ
Արթուր Աբրահամը որդու՝ Գրիգորի հետ

Մերիի հայցը բավարարվել է մասնակի։ Մերի Տիգրանի Աբրահամյանի /Աթաբեկյանի/ և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի միջև ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում 15.09.2015թ-ին գրանցված հա. 300 ամուսնությունը լուծել:
Մերի Տիգրանի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի՝ 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով վավերացված 12.01.2018թ. համաձայնության, իր բնակության վայրը սահմանելու, նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին 06.10.2017թ. հաշտության համաձայնությունը /ալիմենտ վճարելու մասին/ հաստատելու պահանջների մասին, մերժել: