Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի՝ Գերմանիա մեկնած կազմը

246
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 11:55
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի՝ Գերմանիա մեկնած կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մեկնել է Գերմանիա՝ Քյոլնում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու: Գերմանիայում Հայաստանի հավաքականը հանդես կգա 8 բռնցքամարտիկով: Ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: Աղջիկների պայքարում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Վիճակահանությունը տեղի կունենա այսօր: