Անդրանիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
![]() Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրը գորգ դուրս եկան 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային ըմբիշները: Այսօր Հայաստանի հավաքականը ներկայացված էր միայն 4 քաշային կարգում։ 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 14:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին, քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթահարեց թուրք Ռեջեփ Թոփալի արգելքը, իսկ կիսաեզրափակչում 10:4 հաշվով առավելության հասավ ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի նկատմամբ: Եզրափակչում նրա մրցակցի կլինի վրացի Բեկա Լոմտաձեն: 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը որակավորման փուլում 0:10 հաշվով զիջեց վրացի Ավթանդիլ Կնետչաձեին և դուրս մնաց հետագա պայքարից: 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 4:2 հաշվով պարտվեց հույն Գեորգիոս Սավուլիդիսին և նույնպես դուրս մնաց հետագա պայքարից: 125 կ քաշային Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրփակչում 10:0 հաշվով հաղթեց լատվիացի Դիմիտրաս Միխայիլովիսին, իսկ քառորդ եզրափակչում 11:0 հաշվով զիջեց Օլիմպիական չեմպիոն Թահա Աքգյուլին Թուրքիայից: Չնայած պարտությանը՝ Անդրանիկ Գալստյանը վաղն իրավունք կստանա պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ Աքգյուլն այսօր հասավ եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտում Գալստյանի մրցակիցը կլինի ռումինացի Ռարես Չինտոան: Ինչ վերաբերում է մրցումային 1-ին օրվա արդյունքում սփոփիչ գոտեմարտերին մասնակցության իրավունք ստացած հայ ըմբիշներին, ապա 70 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը 7:1 հաշվով զիջեց Մագոմեդռասուլ Գազիմագոմեդովին Ռուսաստանից, իսկ Վազգեն Թևանյանը վնասվածքի պատճառով գորգ դուրս չեկավ։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
