«Ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց»․ Բաբկեն Պիպոյան
![]() «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում, քննարկվեց գազալցակայաններում գազի գնի թանկացման հարցը: Ողջունելի է, որ հարցը մտավ օրակարգ, շանս կա, որ լուծում կստանա: Այդուհանդերձ ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց: Գազի գնի թանկացում նկատվել է այն լցակայաններում, որոնք իրացումը կազմակերպել են նոր՝ կիլոգրամով վաճառքի ձևով: Նույնն է թե՝ հաշվարկային միավորի գնի մեջ կատարելով փոփոխություն՝ թանկացում: Տարիներ շարունակ բարձրացվել է կիլոգրամով վաճառքի անհրաժեշտության և կարևորության հարցը, ինչը կկարգավորեր հնարավոր չարաշահումների խնդիրը: Այդուհանդերձ անցումն անհրաժեշտ էր կազմակերպել համակարգված վերահսկողության ներքո, ինչը չի իրականացվել: Պարզը բարդացնելու կարիք չկա՝ խտության փոփոխություն և այլն: Գազալցակայանները, որոնք իրացումն սկսել են կազմակերպել կիլոգրամով, կիլոգրամի համար սահմանել են այնպիսի գին, որը հետհաշվարկով դեպի ծավալային միավոր ավելի է քան նախկին գինը: Անհրաժեշտ է կազմակերպված միջոցառումեր իրականացնել՝ ներգրավելով նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին: Այս գործընթացը չպետք էր և չպիտի ազդի գազի գնի վրա, իսկ եթե պետք է ազդի՝ միայն դրական ազդեցությամբ: Անկախ այն հանգամանքից՝ օրենքն ընդունվել է, թե ոչ, հսկողությունն անհրաժեշտ էր ապրիլի 1-ից, քանի որ ազդակներն արդեն իսկ տրված էին: Այդուհանդերձ հուսով եմ, որ խնդիրը լուծում կստանա: Չարաշահումներն առկա են և պետք է կանխվեն»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
