Դավիթ Անանյանը՝ ՀԴՄ-ների նոր խմբաքանակ ձեռք բերելու և անվճար տրամադրելու մասին
![]() «Մենք դեռևս ունենք չբավարաված հայտեր և այդ հայտերը բավարարելու համար և որոշակի նաև ՀԴՄ-ների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար որոշակի ժամանակահատված էր անհրաժեշտ. մեր գնահատմամբ՝ 6 ամիս: ՊՈԱԿ-ը դադարեցնելու է իր ձեռնարակատիրական գործունեությունը ամբողջությամբ և այդ անցումային ժամանակաշրջանը ժամանակ բացառապես զբաղվելու է երեք գործառույթով. սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին տրամադրելու է անվճար ՀԴՄ-ներ և դրանց անվճար տեխսպասարկումներ է իրականացնելու»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Անանյանի խոսքով՝ ոլորտի ազատականացման իմաստը ՀԴՄ-ների թե՛ գները, թե՛ տեխսպասարկման գները ամբողջությամբ պետության կամ պետությունը ներկայացնող մեկ այլ կառույցի կողմից չվերահսկվելն է: «Կան շուրջ 10 կազմակերպություններ, որոնք եկել և չբացահայտման համաձայնագիր են կնքել ՊՈԱԿ-ի հետ: Մեր ցանցի ուսումնասիրության, մեր ծրագրային ապահովումների ուսումնասիրության համար են այդ կազմակերպությունները մեզ հետ կնքել այդ համաձայանգիրը»- ասաց Անանյանը: ՊԵԿ նախագահի խոսքով՝ ինչքան գործունեություն իրականացնողները շատանան, այդքան կնվազեն ապրանքային գները: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
