Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Որևէ գյուղացի գնացե՞լ հարցրելա, որ քո ընկերությունն էսքան պարտքա, ո՞նց ես «Բրաբուսով» ֆռֆռում»․ Նիկոլ Փաշինյան

1155
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 13:05
«Որևէ գյուղացի գնացե՞լ հարցրելա, որ քո ընկերությունն էսքան պարտքա, ո՞նց ես «Բրաբուսով» ֆռֆռում»․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գևորգյանն այսօր, Ազգային ժողվում, Սիսիանի բնակավայրեի ոռգման ջրի խնդրի վերաբերյալ հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնավորապես ասելով․ «Սիսիանի ամենամեծ բնակավայրերում՝ Անգեղակոթում, Բռնակոթում, Շաքիիում, Շաղաթում և այլն, առկա է ոռոգման ջրի խնդիր։ Ես հանդիպումներ եմ ունեցել տեղաբնակների հետ։ Բռնակոթում 2018-ին սեզոնի կեսից գրեթե դադարեցվել է ոռոգման ջրամատակարարումը և սպասվելիք բանջարաբոստանային մշակաբույսերի բերքի 80 տոկոսը փչացել է։ Մեկ մտավախություն էլ կա՝ անցած տարվա ապրիլից ՋՕ-երը աշխատավարձ չեն ստացել։ Ես այդ առթիվ գրություն ուղարկել եմ Տարածքային կառավարման նախարարություն և ստացել զանգ, որ խնդիրը լուծվում է։ Հետևաբար, ՋՕ-ը, քանի դեռ աշխատավարձ չեն ստացել, պատրաստվում են բոյկոտել հաջոդ սեզոնը։

Վարչապետն արձագանքելով, ասաց․ «Ջրօգտագործողների ընկերությունները, եթե չեմ սխալվում, իրենց աշխատավարձերն ստանում են հավաքագրումների հիման վրա։ Այսինքն՝ կա ջրօգտագործող, որն իր համար ստեղծել է միություն և ընտրել է նախագահ։ Այդ նախագահը հավաքագրում է աշխատավարձերը և ինքն իր համար ստանում է աշխատավարձ։ Ի՞նչ է նշանակում բոյկոտում են։ Ես երեկ տեսա մի վերնագիր, որ մի շարք ջրօգտագործող միությունների դեմ քրեական գործ է հարուցվել 1 մլրդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար։ Ես չեմ հասկանում, ամեն մեկն իր արածը և չարածը, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա՞, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացե՞լ։ Չեք աշխատել, չեք ստացել»,- զայրացավ վարչապետը՝ խոստանալով գնալ և տեղում ստուգումներ անել։ «Մենք կտեսնենք՝ ով ինչքան է գողացել։ Եվ հետո չգաք ասեք՝ ջրօգտագործողների միություններին լցնում եք բանտերը։ Էս ի՞նչ սովորությունա, նստեն իրենց տեղը՝ գողանան, թալանեն, ուտեն, վերջում գան ասեն՝ աշխատավարձ չենք ստացել, կառավարությո՛ւն, դե վճարի։ Ինչի՞ պիտի վճարի կառավարությունը»,-շարունակեց նա։

Պատգամավորի դիտարկմանը, թե գյուղացուն, մեծ հաշվով, չի հետաքրքրում կառավարություն-ջրօգտագործող հարաբերությունները, այլ՝ ավելի շատ, ոռոգման ջրի խնդիրը, վարչապետն ավելի բորբոքվեց։ «Շատ վատա, որ գյուղացուն չի հետաքրում, որովհետև ջրոգտագործողների միության նախագահն իր ընտրած նախագահն է, իրենց ընտրած ղեկավար մարմինը, որը պետք է իրենց ջուր մատակարարի։ Բա իրանց թվումա վարչապե՞տն է ջուր ապահովողը։ Որևէ գյուղացի կա՞, որևէ սպառող գնացե՞լ հարցրելա, որ ես ջուր չունեմ, էսքան պարտք է քո ընկերությունը, բա դու ո՞նց ես «Բրաբուսով» ֆռֆռում։ Դա նաև կառավարության խնդիրն էլ է․ մենք կգնանք և հեթով կհարցնենք»,- եզրափակեց Ն․ Փաշինյանը։