Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի է Եվրո-2020-ի թալիսմանը

284
Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 13:30
Հայտնի է Եվրո-2020-ի թալիսմանը

Հայտնի է դարձել 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության թալիսմանը: Նրա անունը Սքիլզի է՝ անգլերեն skills (հմտություններ) բառից: Մասկոտի շնորհանդեսին մասնակցել են հայտնի ֆրիսթայլերներ Լիվ Քուկն ու Տոբիաս Բեքսը, ովքեր մասկոտի հետ ֆուտբոլյաին հնարքներ են ցույց տվել:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 20-ը: Եվրո-2020-ը կլինի առաջին մրցաշարը, որը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի կազմում ընդգրկված 12 ազգային ասոցիացիների 12 քաղաքների 12 մարզադաշտերում: