Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

359
Կիրակի, 24 մարտի, 2019 թ., 01:00
Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

Դոհայում ավարտվել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը։ Մրցումային վերջին օրը Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Նա հենացատկում վաստակեց 15,058 միավոր և կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Թովմասյանը, իսկ Վահագն Դավթյանը նվաճել էր բրոնզե մեդալ: