ՏՄՊՊՀ-ն պատասխանել է Էդմոն Մարուքյանի՝ կաթի մթերման ցածր գների վերաբերյալ հարցին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, Այսօր ստացել ենք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա․ Շաբոյանի պատասխանը մեր կողմից բարձրացված՝ կաթի մթերման ցածր գների վերաբերյալ։ Հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ գյուղացիական տնտեսությունների կողմից մթերման հանձնվող կաթի գների և դրա իրացումից ակնկալվող արդյունքի վրա էական ազդեցություն են ունենում կաթի արտադրության սեզոնայնությունը, որակական հատկանիշները, արտադրական ինքնարժեքը, ինչպես նաև կաթի փոշու և կարագի շուկաներում առաջարկի և պահանջարկի վրա ազդող գործոնները։ Նշվում է նաև, որ կաթ մթերող առանձին ընկերություններ բարձր որակի կաթը մթերում են 200-250 դրամով և պատրաստակամ են նշված գներով ամբողջ տարվա համար կնքել բարձր որակի կաթի մթերման պայմանագրեր»։ |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36