Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Վաճառվել է Ֆերգյուսոնի ծամած մաստակը

249
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 15:50
Վաճառվել է Ֆերգյուսոնի ծամած մաստակը

Աճուրդից վաճառվել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի՝ վերջին հանդիպման ընթացքում ծամած մաստակը։ Վաճառքի գինը կազմել է 390 հազար ֆունտ սթերլինգ (455 հազար եվրո)։

Նշենք, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնի՝ գլխավոր մարզչի դերում վերջին հանդիպումը կայացել է 2013 թվականի մայիսի 19-ին՝ «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ՝ ավարտվելով ոչ-ոքի՝ 5։5 հաշվով։

Նշենք, որ Ֆերգյուսոնի մաստակի վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի բարեգործական հիմնադրամին։