Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ

297
Չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ., 11:55
Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ

Վլադիկավկզում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 6 ներկայացուցիչ՝ 2 աղջիկ, 4 տղա: Երեկ կիսաեզրափակիչ էին դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալներ ապահովել Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը: Այսօր կիսաեզրափակչի համար կպայքարեն 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հաղթանակի դեպքում մեր մարզիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: