Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոնն ու մրցանակակիրները

311
Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 22:25
Հայտնի են մարմնամարզության Հայաստանի չեմպիոնն ու մրցանակակիրները

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մարտի 12-ին մեկնարկեց սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են մարմնամարզիկներ Երեւանից, Գյումրիից և Էջմիածնից։ Առաջին օրն անցկացվել են որակավորման փուլի մրցումները, ինչպես նաեւ հայտնի են դարձել բազմամարտի հաղթողները։ Բազմամարտի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը գրավել է երկրորդ տեղը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Տղամարդկանց պայքարում առանձին գործիքների եզրափակիչները տեղի կունենան մարտի 13-ին։ Հայաստանի առաջնությանը մասնակցում են 34 մարզիկներ ու 19 մարզուհիներ: Պայքարի մեջ են մտել բոլոր առաջատար մարմնամարզիկները:

Կանանց առաջնության որակավորման փուլը տեղի կունենա մարտի 13-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում, իսկ եզրափակիչները կանցկացվեն հաջորդ օրը։