Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Այս խնդիրն արդեն քանի տարի է կա, սակայն այդպես էլ չի լուծվում»․ Ոսկան Սարգսյան

291
Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 16:10
«Այս խնդիրն արդեն քանի տարի է կա, սակայն այդպես էլ չի լուծվում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտի 26-ին ֆուտբոլի Հայաստանի ընտրանին մեկնարկում է Եվրո-2020 ընտրական մրցաշարում: Հավաքականում հանդես գալու համար մի հուսալի դարպասապահ չկարողացան գտնել, մրցաշարում հաջողության հասնելու շանսերը քչանում են: Ասված է՝ լավ դարպասապահը թիմի կեսն է: Ասենք թե Դավիթ Յուրչենկոն չցանկացավ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել, էլ ուրիշ, թեկուզ այլազգի հուսալի դարպասապահ չկա՞, որին կարելի է հրավիրել: Այս խնդիրն արդեն քանի տարի է կա, սակայն այդպես էլ չի լուծվում»: