Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Փակեք էս նախարարությունը». Հովհաննես Ավետիսյան

642
Կիրակի, 10 մարտի, 2019 թ., 00:35
«Փակեք էս նախարարությունը». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կառավարության նիստի ընթացքում տնտեսության զարգացման համար պատասխանատու նախարարը հագուստի արտադրությանն անվանում է տեքստիլ ոլորտ:

Զարմանալի չէ, որ այս նախարարությունն իր պարտականությունները չի կարողանում պատշաճ իրականացնել՝ հարկային օրենսգրքի մասով տնտեսական ազդեցության գնահատական չի տալիս, իր փոխարեն ֆինանսների նախարարությունն է մրցակցային առավելություններ ավելացնելու մասին խոսում ու ենթադրություններ անում: Եվ նաև զարմանալի չէ, որ այս որակի նախարարության առկայությամբ է, որ Վարչապետը հայտարարում է, թե, որպեսզի ներդրողի հետ հանդիպեմ, պետք է «letter of credit» ներկայցնի այդ ներդրողը:

Փակեք էս նախարարությունը, մեկ է գործ չեն անում ու առանց իրենց էլ ֆինանսների նախարարությունը հաջողությամբ կքանդի տնտեսությունը:
հ.գ.
Ի դեպ, տեքստիլի արտադրություն կարելի է ասել, որ չունենք, մենք ունենք հագուստի արտադրություն»: