Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

599
Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 20:35
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Աստանայում ընթացող աշխարհի կանանց թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 4-0 հաշվով հաղթանակ տոնեց Եգիպտոսի կանանց հավաքականի նկատմամբ: Մեր ընտրանու կազմում հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Թիմի առաջատար Էլինա Դանիելյանը մեկնարկային տուրում հանդես չեկավ:
Չինաստանի հավաքականը 3.5-0.5 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ:
Մյուս մրցախաղերն այս պահին դեռ շարունակվում են:
Վաղը կայանալիք 2-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի հավաքականը: