«ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա». Իրանի ԱԳՆ
![]() Իրանի սկզբունքային և խելամիտ քաղաքականությունը հիմնվում է այն բանից վրա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին, հաղորդում է IRNA գործակալությունը: Քասեմին՝ պատասխանելով Թեհրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին ադրբեջանական պարբերականի հարցին, հայտարարել է, որ Իրանը Հայաստանի, Ադրբեջանի և այլ հարևան երկրների կայունությունը, անվտանգությունն ու տնտեսական զարգացումը համարում է համընդհանուր առաջընթաց այդ զգայուն տարածաշրջանի համար: «Բազմից ասել եմ, որ իր հարևան երկրների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը հստակ է: Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ ամուր հարաբերությունները»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները չպետք է ենթարկվել ղարաբաղյան հակամարտության ազդեցությանը, և որ այն պետք է կարգավորվի միայն բանակցությունների ճանապարհով: «ՀՀ վարչապետի այցը «Արարատ» սպորտային համալիր և հանդիպումն Իրանի հայ համայնքի հետ անհիմն ակտ չէ, սակայն, իհարկե, այդ համալիրում ղարաբաղյան հակամարտության մասին հայերենով որոշ պաստառների ցուցադրությունը կամայական և անընդունելի գործողություն է»,- հավելել է Քասեմին: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
