Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Դանակահարել են Գագիկ Ծառուկյանի ազգականին պատկանող «Արմենիա» պանդոկի մենեջերին

750
Կիրակի, 03 մարտի, 2019 թ., 20:20
Դանակահարել են Գագիկ Ծառուկյանի ազգականին պատկանող «Արմենիա» պանդոկի մենեջերին

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վերջնամասում, Աբովյան քաղաքի սկզբնամասում գործող «Արմենիա» պանդոկի մենեջերն է, ում տվյալներն այս պահին ճշտում են: Ոստիկանությունը պարզում է նաև, թե որտեղ է դանակահարվել մենեջերը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված պանդոկը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգականին, ով Բալահովիտի գյուղապետի տեղակալն է: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպանում: