Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ունիվերսիադայում բարձրացվել է Հայաստանի դրոշը

606
Կիրակի, 03 մարտի, 2019 թ., 13:00
Ունիվերսիադայում բարձրացվել է Հայաստանի դրոշը

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում մեկնարկել է համաշխարհային ուսանողական ձմեռային 29-րդ խաղերը՝ Ունիվերսիադան: Երեկ կայացել է Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ պատվիրակությունը, Կրասնոյարսկի հայ համայնքի ներկայացուցիչները և Ունիվերսիադայի կազմկոմիտեի անդամները։

Դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է Ունիվերսիադայի բացման արարողությունը։