Գեղարքունիքի մարզը կբոյկոտի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը
![]() Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սպորտդպրոցի տնօրենի տեղական Գևորգ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որ Գեղարքունիքի մարզը կբոյկոտի Երևանում ընթացող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։ «Այսօր Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվում էին Հայաստանի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Մարտունու մարզադպրոցի սան Գուրգեն Կակոյանը 64 կգ քաշային կարգում հաղթանակով ավարտեց իր 3-րդ մենամարտը՝ Գյումրին ներկայացնող բռնցքամարտիկի հետ, և դուրս եկավ եզրափակիչ: Գյումրիի ներկայացուցիչները բողորքակեցին այդ մենամարտը և մրցաշարի վերջում գլխավոր մրցավարը, ով հանդես եկավ որպես գյումրեցի մարզիկի հոր ընկեր, նշանակեց հանձնաժողով՝ 3 անդամից կազմված, որոնցից երկուսը չէին հանդիսանում մրցավարական հանձնաժողովի անդամ, իսկ մեկ մրցավարը Գյումրիից էր, ինչն օրենքով չի թույլատրվում: Հանձնաժողովը, դիտելով մենամարտի տեսաերիզը, որոշում կայացրեց փոխել մենամարտի արդունքը՝ հօգուտ գյումրեցի մարզիկի: Գեղարքունիքի մարզի մարզիչները և մարզիկները որոշեցին բոյկոտել մրցաշարը և մրցանակային տեղեր զբաղեցրած մեր 3 մարզիկները վաղը չեն մասնակցելու պարգևատրությանը»,- նշված է հայտարարության մեջ։ Խնդրահարույց մենամարտի տեսանյութը՝ ստորև․ |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
