Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հայ ֆուտբոլիստուհիներն ընկերական հանդիպում կանցկացնեն բելառուսների հետ

223
Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 12:40
Հայ ֆուտբոլիստուհիներն ընկերական հանդիպում կանցկացնեն բելառուսների հետ

Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներ: Հունիսի 14-ին և 16-ին մեր ընտրանին հանդիպելու է Բելառուսի Մ-19 հավաքականի հետ: Այդ հանդիպումներով Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը սկսելու է նախապատրաստությունը հոկտեմբերին կայանալիք 2019-2020թթ. Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին: