Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Սերխիո Ռամոսը որակազրկվել է

335
Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 00:40
Սերխիո Ռամոսը որակազրկվել է

Մադրիդի «Ռեալ» ավագ Սերխիո Ռամոսը որակազրկվել է 2 խաղով: Որոշումը կայացրել է ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն։ Այսպիսով, Ռամոսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Այաքս»-ի դեմ պատասխան հանդիպումը և քառորդ եզրափակչի առաջին հանդիպումը, եթե «Ռեալ»-ը դուրս գա հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ Ռամոսը դեղին քարտ է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Այաքս»-ի (2:1) դեմ առաջին խաղում: