«Հակառակ ԱՄՆ-ի ցանկության՝ հայ-իրանական հարաբերությունները պետք է ամուր մնան». Այաթոլլա Խամենեի
![]() Հայ-իրանական հարաբերությունները պետք է մնան ամուր և բարեկամական՝ հակառակ ԱՄՆ ցանկության: Այս մասին երեկ Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է IRNA-ն: «Իհարկե, ամերիկացիներն անհուսալի են և ամենուր հետևում են ապստամբություններին, կոռուպցիային, հակամարտություններին ու պատերազմներին, ինչպես նաև դեմ են Հայաստանի և Իրանի միջև կապերին»,- ասել է նա: Այաթոլլա Խամենեին անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է աջակցել հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև կոչ արել իրականացնել Թեհրան Փաշինյանի ընթացիկ այցի ընթացքում ձեռքբերված համաձայնությունները: Վարչապետն, իր հերթին, բանակցությունները կառուցողական է անվանել և հույս հայտնել, որ համաձայնությունները կիրականացվեն երկու երկրների կողմից: Նա նաև նշել է, որ Երևանը շահագրգիռ է բարեկամական Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման և զարգացման հարցում: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
