Հայկ Մարտիրոսյանը՝ «Աէրոֆլոտ օփեն»-ի արծաթե մեդալակիր
![]() Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը, որը համարվում է աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկը: Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը դարձավ միակ երկիրը, որի ներկայացուցիչները երեք՝ A, B և C մրցաշարերում կանգնեցին պատվո հարթակին: Մեր ներկայացուցիչներից հիանալի հանդես եկավ պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով մրցաշարում տոնեց 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց հաշտությամբ: Արդյունքում Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր: Սովորաբար նման արդյունքը բավարար է լինում Աէրոֆլոտ Օփեն-ում հաղթող ճանաչվելու համար, սակայն նույնքան միավոր իր ակտիվում գրանցեց նաև մեկնարկային 62-րդ համարի տակ հանդես եկող Էստոնիան ներկայացնող 42-ամյա գրոսմայստեր Կայդո Կուլաոցը, որը Մարտիրոսյանին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով, դարձավ մրցաշարի հաղթող, ինչպես նաև նվաճեց Դորտմունդի գերմրցաշարի մասնակցության իրավունք: Արամ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակեցին 5.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 15-րդ և 21-րդ հորիզոնականները: B մրցաշարի հաղթող դարձավ Ստանիսլավ Բոգդանովիչը: Տիգրան Հարությունյանը հաղթողից հետ մնաց 1 միավորով և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարում հաջող հանդես եկաբ նաև Էլինա Դանիելյանը, որը վաստակեց 6 միավոր և գրավեց 15-րդ հորիզոնականը: |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
