Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են Ունիվերսիադա մեկնող հայ մարզիկների անունները

353
Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 17:00
Հայտնի են Ունիվերսիադա մեկնող հայ մարզիկների անունները

Մարտի 2-ից 12-ը Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կկայանան համաշխարհային ուսանողական ձմեռային 29-րդ խաղերը՝ Ունիվերսիադան: Կմասնակցի 50 երկրի 3000 մարզիկ: Կխաղարկվի մեդալների 76 հավաքածու:

Հայաստանը խաղերին կներկայացնի 5 մարզիկ՝ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը, լեռնադահուկորդներ Հարություն Հարությունյանը և Աշոտ Կարապետյանը: