Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հայկական դերբի՝ «Աէրոֆլոտ օփեն»-ի վերջին տուրում

219
Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 12:55
Հայկական դերբի՝ «Աէրոֆլոտ օփեն»-ի վերջին տուրում

Այսօր տեղի կունենա Աէրոֆլոտ Օփեն-ի վերջին տուրը:
A մրցաշարում վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը, Կրիշնան Սաշիկիրանը և Կուլաոց Կայդոն 6-ական միավորով գլխավորում են աղյուսակը: 6 շախմատիստ, որոնց թվում է Տիգրան Լ. Պետրոսյանը, առաջատարներին զիջում են կեսական միավորով: Այսօր կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը կմրցեն միմյանց դեմ:
B մրցաշարում աղյուսակը գլխավորում է 7 միավոր վաստակած Ստանիսլավ Բոգդանովիչը: Էլինա Դանիելյանը և Տիգրան Հարությունյանը 5.5-ական միավորով կիսում են 6-րդ հորիզոնականը:

C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը 6 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը: