Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

Ադրբեջանի ՊՆ-ը պատասխանել է Դավիթ Տոնոյանին

3227
Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 11:30
Ադրբեջանի ՊՆ-ը պատասխանել է Դավիթ Տոնոյանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարարը հայտարարել էր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հարձակում գործելու մասին:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Դավիթ Տոնոյանը «պատկերացում չունի, թե ինչ է ռազմավարությունը, հարձակումն ու պաշտպանությունը»:

Ադրբեջանի ՊՆ-ը հիշեցրել է, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Տոնոյանը զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

«Նրա պոպուլիստական հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին»,- նշում է Ադրբեջանի ՊՆ-ը: