Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Բանանց»-ը ռուս ֆուտբոլիստ է ձեռք բերել

369
Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 19:20
«Բանանց»-ը ռուս ֆուտբոլիստ է ձեռք բերել

«Բանանց» Ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Ռուսաստանը ներկայացնող եզրային հարձակվող Եվգենի Կոբզարի հետ։ Կոբզարը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է, մինչ այս հանդես է եկել նաև «Խիմկի», «Լոկոմոտիվ-2», «Սախալին», «Լեվաիդա» թիմերում։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Յուրմալայի «Սպարտակս»-ը, որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։