Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

250
Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 14:50
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել. «Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հայտարարել. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցը, որը սնվում է պետբյուջեից, իր մարզիկներին արգելել է մասնակցել առաջնությանը: Բարեբախտաբար, մի քանի ծնողներ հասկանալով, որ իրենց երեխայի ապագան ավելի կարևոր է, քան տվյալ մարզադպրոցի տնօրենի կամայական որոշումները, այսօր եկել են ֆեդերացիա՝ դիմում գրել, որից հետո ֆեդերացիան տվյալ մարզիկներին թույլատրել է մասնակցել առաջնությանը: Երևանի oլիմպիական հերթափոխի քոլեջը հայտ է ներկայացրել և մասնակցել նաև կշռման արարողությանը, սակայն մրցումներից առաջ իր սաներին հորդորել է, որ չմասնակցեն առաջնությանը: Այժմ տվյալ մարզադպրոցի սաները մասնակցում են մրցումներին այլ հայտով: Առաջնությանը չի մասնակցում միայն Կոտայքի մարզը, որի մարզադպրոցների մարզիչները սաներին արգելել են մասնակցել: Հուսով ենք՝ կառավարությունը կարձագանքի և վերջ կդրվի այս ապօրինի գործողություններին, քանի որ կամայական որոշում կայացնողներն ու անհասկանալի մարդկանց հրահանգներ կատարողները տեղ չունեն պետական ապարատում»: