Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

350
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 23:45
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել. «Վաղը՝ փետրվարի 26-ին, «Դիմանո» ՄՀԿ-ում տեղի կունենա Հայաստանի երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը: Մասնակից բռնցքամարտիկներն այսօր կշռվել են. կայացել է նաեւ առաջնության վիճակահանությունը: «Դինամո» մարզահամալիրում ներկա է եղել նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, ով հանդիպում է ունեցել մարզիչների եւ առաջնությունը դատող մրցավարական անձնակազմի հետ: ՀԲՖ նախագահը մրցավարներին հորդորել է լինել էլ ավելի աչալուրջ:
Ի դեպ, այս տարի մարզիչները նաեւ հնարավորություն կունենան բողոքարկել մրցավարների որոշումը: Բոլոր մարտերը նկարահանվելու են, իսկ բողոքարկման դեպքում լրացուցիչ 3 մրցավարները եւս մեկ անգամ հնարավորություն կունենան դիտել մարտն ու կայացնել վերջնական որոշում: Մարտավկան կարող է բողոքարկել մենամարտի ավարտից հետո ՝ 15 րոպեների ընթացքում:

Հավելենք, որ վաղը մենամարտերը կմեկնարկեն 13:00-ից»: