Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Ապօրինություններին և կամայական որոշումներին վերջ տալու ժամանակն է». Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

276
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 22:25
«Ապօրինություններին և կամայական որոշումներին վերջ տալու ժամանակն է». Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ինչպես արդեն նշել էինք բոլոր մարզիկներն իրավունք ունեն մասնակցելու ՀՀ երիտասարդների առաջնությանը և բոլորի համար ստեղծվել են հավասար պայմաններ, սակայն «Վ.Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը զանգահարել է առաջնության գլխավոր մրցավար Սեյրան Ղամբարյանին և ասել, որ մարզադպրոցի սաները չեն մասնակցելու առաջնությանը։ Ապօրինություններին և կամայական որոշումներին վերջ տալու ժամանակն է»։