Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Սիմոն Թումանյանը` «Կրագերո Ռեզորթ Չեսս Բ» մրցաշարի հաղթող

247
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 15:25
Սիմոն Թումանյանը` «Կրագերո Ռեզորթ Չեսս Բ» մրցաշարի հաղթող

Նորվեգիայում ավարտվեց «Կրագերո Ռեզորթ Չեսս-2019» միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր Ա և Բ խմբերով: Մրցաշարին մասնակցում էին Գյումրին ներկայացնող 6 շախմատիստ. Ա մրցաշարում հանդես եկան Վահագն Խաչատրյանը, Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը և Մարիետտա Խաչատրյանը, իսկ Բ մրցաշարում՝ Սիմոն Թումանյանը և Հայկ Մանուկյանը::

Բ մրցաշարում հիանալի հանդես եկավ Սիմոն Թումանյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Թումանյանը նաև շուրջ 100 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը: Հայկ Մանուկյանը 6.5 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Ա մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի մարտավկա Յոն Լյուդվիգ Համմերը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր:
Ա մրցաշարում մեր շախմատիստներից հաջող հանդես եկավ Մամիկոն Ղարիբյանը, ով վաստակեց 6 միավոր և կիսեց 8-11-րդ հորիզոնականները, ինչպես նաև 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Հաջող հանդես եկան նաև Մարիետտա Խաչատրյանը և Անահիտ Մկրտչյանը, որոնք համապատասխանաբար 77 և 64 կետերով բարելավեցին իրենց վարկանիշները:

Նշենք նաև խաղացող մարզիչ Վահագն Խաչատրյանի արդյունքը, ով վաստակեց 5 միավոր և գործակիցը բարելավեց 6 կետով: