Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Նախ հարկեր վճարեք, հետո բարեգործությամբ զբաղվեք». Ոսկան Սարգսյան

263
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 17:10
«Նախ հարկեր վճարեք, հետո բարեգործությամբ զբաղվեք». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018-ին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Պարզվում է,որ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմն այդ հիմնադրամին նվիրաբերել է 500 հազար դրամ: Հաղարծնի վանական համալիրում հրուշակեղենի արտադրամաս է գործում, այտեղ նաև վճարովի ավտոնակայանտեղ, թեմը տարբեր պահածոներ է արտադրում և վաճառում Գոշավանքում և այլուր: Եվ հարկեր չի մուծում իր բիզնես գործունեությունից: Նախ հարկեր վճարեք, հետո բարեգործությամբ զբաղվեք, ստացվում է , որ մեր՝ հարկատուներիս, հաշվին եք բարեգործ դարձել»: