Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի պատանի չեմպիոններն ու չեմպիոնուհիները

228
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 12:30
Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի պատանի չեմպիոններն ու չեմպիոնուհիները

Ավարտվել է Սերգեյ Արակչյանի անվան վոլեյբոլի պատանեկան առաջնությունը, որին մասնակցել է ութ տղաների և չորս աղջիկների թիմ: Աղջիկների պայքարում հաղթող է դարձել «Ավան» թիմը, որը եզրափակչում հաղթել է «Ստեփանակերտ» թիմին՝ 2։1 հաշվով։ 3-րդ տեղի համար պայքարում ԽՄՕՄՄ թիմը հաղթել է «Շենգավիթ» թիմին՝ 2:0 հաշվով։

Տղաների պայքարում չեմպիոնի կոչմանն է արժանացել «Վանաձոր» թիմի տղաները, ովքեր եզրափակչում 2։1 հաշվով հաղթել են «Սիսիան» թիմը: 3-րդ տեղի համար պայքարում հաղթող է դարձել «Նոր-Նորք» թիմը, որը եզրափակչում հաղթել է «Շենգավիթ» թիմին՝ 2:1 հաշվով:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, լավագույն մարզիկները հատուկ սահմանված մրցանակներով, իսկ ՀՎՖ կողմից մրցանակային տեղեր գրաված թիմերին հանձնվել են գնդակներ:

«Ավան» թիմը
«Ավան» թիմը
«Վանաձոր» թիմը
«Վանաձոր» թիմը