Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Շարունակելու ենք պայքարել մինչև վերջ». Մխիթարյան

270
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 12:05
«Շարունակելու ենք պայքարել մինչև վերջ». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Սաութհեմփթոն»-ի (2:0) դեմ խաղից հետո ամփոփել է իր խաղը:
«Ֆուտբոլիստների միջև համագործակցությունը լավ էր: Ափսոս, որ միայն երկու գոլ կարողացանք խփել, բայց սա ֆուտբոլ է: Կարևոր չէ, որ արդեն երկու գոլ խփել էինք, ցանկանում էինք մի քանի անգամ էլ հաջողության հասնել և մեր երկրպագուներին ուրախացնել: Կարևոր երեք միավոր էր: Հիմա կարող ենք լիովին կենտրոնանալ «Բորնմութ»-ի հետ խաղի վրա: Մենք դեռ պայքարի մեջ ենք ու շարունակելու ենք պայքարել մինչև վերջ»,- նշել է Մխիթարյանը։