«Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասերին վաղը կժամանի Հայաստան
![]() Վաղը՝ փետրվարի 23-ին, Հայաստան կժամանի «Տաքսի» ֆիլմաշարից հայտնի, ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Սամի Նասերին: Դերասանը «Զվարթնոց» օդանավակայանում կլինի Ժամը 16:20-ին: Դերասանի երկրպագուները նույնպես կարող են միանալ նրան դիմավորող խմբին՝ լուսանկարվել և շփվել դերասանի հետ: Հիշեցնենք, Նասերին Հայաստան է ժամանելու փետրվարի 24-ին Երևանում կայանալիք MMA-ի MIX FIGHT 40 մրցաշարին հետևելու։ Նախկին «Միկա» մարզադահլիճում կայանալիք մրցաշարի ընթացքում կանցկացվի գոտու երեք մենամարտ։ Եվրոպայի գոտու համար կպայքարի Դավիթ Խաչատրյանը, Միջմայրցամաքային գոտու համար՝ Ալբերտ Ամիրջանյանը (Intercontinental WKL, 66kg, մրցակիցը՝ Լուկա Գոգոբերիշվիլի/ Վրաստան), իսկ Աշխարհի գոտու համար՝ Ռազմիկ Ղուլինյանը (WORLD KICKBOXING LEAGUE, K1, մրցակիցը՝ Իսպանիայի առաջատար մարզիկներից մեկը՝ Մանուել Գարսիան է): |

Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
210Երեկ, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
19014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
18914.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
19312.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17012.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17910.11.2026, 12:42
