Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին «Կրագերո Ռեզորթ Չեսս-2019» մրցաշարում

332
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 19:35
Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին «Կրագերո Ռեզորթ Չեսս-2019» մրցաշարում

Գյումրին ներկայացնող պատանի շախմատիստները Գյումրիի քույր քաղաք Նորվեգիայի Կրագերո քաղաքից հրավեր են ստացել մասնակցելու «Կրագերո Ռեզորթ Չեսս-2019» միջազգային մրցաշարին: Մրցաշարին մասնակցելու համար Կրագերո են մեկնել միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Մարիետա Խաչատրյանը:
Մրցաշարն անցկացվում է երկու խմբերով: A մրցաշարին մասնակցում են Վահագն Խաչատրյանը, Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը և Մարիետտա Խաչատրյանը: Սիմոն Թումանյանը և Հայկ Մանուկյանը իրենց ուժերն են փորձում B մրցաշարում:

Կայացած 3 տուրերից հետո A մրցաշարում հանդես եկող Վահագն Խաչատրյանը, Մամիկոն Ղարիբյանը և Անահիտ Մկրտչյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Մարիետտա Խաչատարյանը՝ կես միավոր:
B մրցաշարում Սիմոն Թումանյանն իր ակտիվում գրանցել 2.5 միավոր և կես միավոր է զիջում առաջատարներին, իսկ Հայկ Մանուկյանն ունի 2 միավոր: