Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ա լիգայի 3 թիմերին տեխնիկական պարտություն է գրանցվել

277
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 16:35
Ա լիգայի 3 թիմերին տեխնիկական պարտություն է գրանցվել

Ա լիգայի ղեկավարությունը տեղեկացնում է, որ 2018/19 մրցաշրջանի 20-րդ տուրի «Էրեբունի» - ՖԻՄԱ հանդիպմանը 2 թիմերն էլ տարբեր պատճառներով չեն ներկայացել, ինչի հետևանքով 2 թիմերին էլ գրանցվել է տեխնիկական պարտություն:

Երեկ կայանալիք Ա լիգայի 2018/19թթ. մրցաշրջանի 16-րդ տուրի «Արագած» - «Արթիկ» հանդիպումը նույնպես տեղի չի ունեցել: «Արթիկ» ակումբին չներկայանալու պատճառով գրանցվել է տեխնիկական պարտություն՝ 0։20 հաշվով: