«Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է». Ն. Փաշինյան
![]() Կառավարությունում տեղի է ունեցել ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է ու այստեղ պետք է լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել: Անհրաժեշտ է իրականացնել և՛ կառուցվածքային փոփոխություններ, և՛ գտնել հնարավորություններ՝ ոլորտի ֆինանսավորումն էապես մեծացնելու համար: Մեր գիտական պոտենցյալի, մասնավոր նեդրումների և պետական կառավարման համակարգի հստակ մեխանիզմ է անհրաժեշտ ունենալ, ուստի առաջիկայում այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետք է մտածենք ռեսուրսների զարգացման մասին ու անողոք լինենք ինքներս մեր նկատմամբ, պետք է գնանք լուրջ լուծումների, որպեսզի համոզվենք, որ պետական ֆինանսավորում ստացող որևէ օղակ չկա, որը պարապ նստած է: Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր կարևոր խնդիրն է՝ անկախ նրանից՝ որ ոլորտին է վերաբերում, առավել ևս՝ ռազմարդյունաբերությանը»,- ընդգծել է նա: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
